16:46 , 18 հունիս, 2016
Panorama.am-ը գրում է.
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին և նրա երկու համախոհներ դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ Քատարի օգտին լրտեսության մեղադրանքով: Այդ մասին որոշումը կայացրել է դատարանը, փոխանցում է «РИА Новости» գործակալությունը:
Ըստ աղբյուրի դատական նիստը ուղիղ եթերով հեռարձակվել է եգիպտական հեռուստաընկերությամբ: Եվս 6 ամբաստանյալներ, այդ թվում՝ 3 լրագրողներ դատապարտվել են մահապատժի՝ կախելու միջոցով:
Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ դատական նիստի մեկնարկը ձգձգվել է՝ Մուրսիին տեղափոխող ուղղաթիռի ուշանալու պատճառով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ