2015 թվականին Սիրիայից Թուրքիա ժամանել է մոտ 2.5 միլիոն փախստական


16:40 , 18 հունիս, 2016

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` անցած տարի Սիրիայից Թուրքիա ժամանել է 2.426.330 փախստական, ինչն ամենամեծ ցուցանիշն է սիրիական հակամարտության ընթացքում:

2011 թվականին Սիրիայից Թուրքիա ժամանել է 9118, 2012 թվականին` 14.327, 2013 թվականին` 224.655, 2014 թվականին` 1.504.122 փախստական: Թուրքիան ՄԱԿ-ի ստանդարտներով նրանց վրա ծախսել է 10 միլիարդ դոլար:

Սիրիայում կրթություն է ստանում 335.000 սիրիացի երեխա: 20 միլիոն բնակչությամբ Սիրիայում 13.5 միլիոնը զգում է հումանիտար օգնության կարիք, 6.6 միլիոնը դարձել է ներքին տեղահանված, 4.8 միլիոնը պատսպարվել է հարևան երկրներում: