ԱՄՆ-ում կայացել է Թրամփն ընդդեմ հայազգի շեֆ խոհարար Ջեֆրի Զաքարյանի դատական գործի լսումը


15:54 , 18 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ում կայացել է հայազգի շեֆ խոհարար Ջեֆրի Զաքարյանի դեմ դատական գործի լսումը։ Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը դատական հայց է ներկայացրել համաշխարհային ճանաչում վայելող հայազգի շեֆ խոհարարի դեմ:

Վաշինգտոնի դաշնային դատարանում կայացած դատական լսումը տևել է 2 ժամ։

CBS News-ը նշում է, որ ավելի վաղ Զաքարյանը համաձայնել էր ռեստորան բացել Վաշինգտոնում`Թրամփին պատկանող Old Post Office շքեղ հյուրանոցում, սակայն հրաժարվել է այդ մտքից, երբ էքսցենտրիկ թեկնածուն նախընտրական քարոզարշավի ընթացում վիրավորական արտահայտություններ է արել մեքսիկացի ներգաղթյալների վերաբերյալ` վերջիններիս «բռնաբարիչներ ու հանցագործներ» անվանելով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ