Թուրքիայում հանգիստ անցկացնելու համար մի շարք սահմանափակումներ կան


14:06 , 18 հունիս, 2016

turkiAraratnews.am-ը գրում է.

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում (ԳԴՀ) հրատարակվող «Freızeıt Revue» ամսագիրն ուշագրավ զգուշացումներ է արել այն գերմանացի զբոսաշրջիկներին, ովքեր պատրաստվում են իրենց ամառային հանգիստն անցկացնել Թուրքիայում:

Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ «Freızeıt Revue»-ի հոդվածում տեղեկացվում է, որ  Թուրքիայում հանգիստ կազմակերպելու հետ կապված մի շարք սահմանափակումներ և բացասական երևույթներ կան:

«Այդ երկրում  գործում են բարոյական օրենքներ,  կանայք իրենց ուսերը և ծնկները պետք է փակ պահեն, տղամարդկանց նայելը և  ժպտալը համարվում է անբարոյական երևույթ: Բաց մարմնով ծով մտնելը ամբողջովին արգելվում է, ավտոբուսներում  և ռեստորաններում  չի կարելի նստել տղամարդկանց կողքը: Այդ երկիր հանգստանալու նպատակով գնացող տղամարդիկ  չեն կարող խոսել կանանց հետ»:

Համեմատության համար նշվում է, որ թուրք կանանց ուղեկցող տղամարդիկ բանավականին ագրեսիվ կերպով են արձագանքում  վերոնշյալի կապակցությամբ: Իսկ ահա Հունաստանում նման սահմանափակումներ չկան: