Մայրը 5-ամյա երեխային փրկել է առյուծից


14:00 , 18 հունիս, 2016

 Մայրը 5-ամյա երեխային փրկել է առյուծիցYerkir.am-ը գրում է.

Ամերիկյան Կոլորադոյում մայրը փրկել է 5-ամյա երեխային առյուծից. հայտնում է Газета. ру-ն:

Առյուծը հարձակվել է երեխայի վրա, երբ նա եղբոր հետ խաղալիս է եղել տան մոտակայքում: Կինը խոհանոցում է եղել և, լսելով բղավոցներ, դուրս վազել: Նա հասել է այն պահին, երբ առյուծը պատրաստվել է հոշոտել երեխային:

Երեխան վնսավածքներ է ստացել դեմքի, գլխի և պարանոցի հատվածում, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: