12:26 , 18 հունիս, 2016
Panorama.am-ը գրում է.
Սյունիքի մարզի Ախլաթյան համայնքում գյուղապետւ ընտրություններում այս պահին առաջադրված է երկու թեկնածու: ՀՀԿ-ն առաջադրել է Անաստաս Բաբայանի թեկնածությունը, նա Արոտօգտագործողների միավորման կորպորատիվի նախագահ է: Նրա հետ կպայքարի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի առաջադրած թեկնածուն՝ Արկադյա Բադալյանը: Նա գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ է:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից Panorama.am-ը նաև տեղեկացավ, որ Դարբաս համայնքում էլ երկու թեկնածու է առաջադրված: Այստեղ մրցելու են ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական թեկնածուները: Հանրապետական Ռոբերտ Խաչատրյանին, ով նույն գյուղի դպրոցում աշխատում է որպես պահակ, առաջադրել է հարազատ կուսակցությունը: ԲՀԿ-ական թեկնածուն՝ Սաշա Ստեփանյանն ինքնաառաջադրված է: Նա ՀԷԿ-ում որպես օպերատոր է աշխատում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ