Ստամբուլում գարեջրի և ռոքի համար ծեծի են ենթարկել Radiohead-ի երկրպագուներին (տեսանյութ)


05:13 , 18 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Անհայտ անձինք Ստամբուլում հարձակվել են բրիտանական  Radiohead խմբի երկրպագուների վրա, որոնք հավաքվել էին տեղի խանութներից մեկում՝ խմբի նոր ձայնասկավառակը լսելու, հաղորդում է  BuzzFeed-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Velvet Indieground խանութում։ Ըստ նախնական տվյալների մեկ մարդ է տուժել։

Մարդկանց մի խումբ աղմկելով մտել է խանութ և սկսել է ավիրել ամեն ինչ։ Ամենայն հավանականությամբ, նրանց դուր չի եկել գարեջրի օգտագործումն ու ռոք լսելը մուսուլմանների համար սրբազան համարվող Ռամադանի ժամանակ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ