Հնդկաստանում վագրն ընձառյուծին հոշոտել է զբոսաշրջիկների աչքի առաջ


01:52 , 18 հունիս, 2016

168.am–ը գրում է.

Daily Mail-ը տեսագրություն է հրապարակել, որն զբոսաշրջիկները նկարահանել են Հնդկաստանում: Նրանց աչքի առաջ վագրը հոշոտել Է ընձառյուծին: Նշվում է, որ տեսագրությունը հունիսի 14-ին արվել է Ջայփուր քաղաքի մերձակայքում:

Հրատարակության տվյալներով՝ զբոսաշրջիկները ճանապարհորդում էին ավտոմեքենայով, երբ իրենցից մի քանի մետր հեռավորության վրա ականատես են եղել երկու գիշատիչների մենամարտին: