23:13 , 17 հունիս, 2016
Life.panorama.am-ը գրում է.
Բրիտանական Status Quo խմբի մեներգիչ և կիթարահար Փիք Փերֆիտը կաթվածով հոսպիտալացվել է Թուրքիայում ունեցած համերգից հետո` հայտնում է The Daily Star օրաթերթը:
Շտապօգնությունը կանչով եկավ վաղ առավոտյան և երաժշտին տեղափոխեց Անթալիայի հիվանդանոցներից մեկը:
Խումբը չկասեցրեց իր ելույթները «Ռոքը Ուինդերմիր լճի վրա» անունը կրող բրիտանական փառատոնի շրջանակներում, որը պլանավորված է իրականացնել հունիսի 18-ին: Հայտնում են, որ Փերֆիտին կփոխարինի Ֆրեդի Էդվարդսը, խմբի բաս-կիթարիստ` Ջոն Էդվարդսի որդին: Չի հետաձգվելու նաև խմբի համերգը Ստոքհոլմում հուլիսի 3-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ