Եկեք այնպես անենք, որ հայերը ոչ մի ուրիշ երկիր չգնան հանգստանալու
18:45 , 17 հունիս, 2016
Եկեք այնպես անենք, որ հայերը ոչ մի ուրիշ երկիր չգնան հանգստանալու, ման գալու, ճամփորդելու՝ հանկարծ նոր բան չտեսնեն, նոր մշակույթի հետ չշփվեն, նոր կենցաղ, խոհանոց, կենսակերպ, ճարտարապետություն, բնություն, ուրբանիզացիա, մթնոլորտ չտեսնեն, չզգան: Եկեք: Իսկ ավելի լավ կլինի, որ նենց անենք, որ հայերը իրենց բակից այն կողմ էլ չգնան՝ հանկարծ ուրիշ բան չտեսնեն բացի քուչի բորդյուրից ու դպրոցի շենքի հետևից, որտեղ լավ խփոցիները կերտում են մի ամբողջ մշակութային ու պատմական շերտ: Եկեք: Փողը երկրից դուրս չհանելու փոխարեն առաջարկում եմ մտածել դրսից փողը ներս բերելու մասին, որտև սենց ինքներս մեր մեջ եփվելու էս հավերժ կոչերը հետզհետե տենց մի հատ վատ բանի են բերելու, որ փաբլիք գրելու ա, բայց ես չեմ գրի տենց պռոստը: