Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ Գերագույն խորհրդի մի խումբ նախկին պատգամավորների


17:36 , 17 հունիս, 2016
Artsakhpress.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի խումբ նախկին պատգամավորների:

Արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ներհայկական կապերի ամրապնդմանը եւ տարածաշրջանային գործընթացներին առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է նման քննարկումները՝ դրանք համարելով օգտակար եւ պահանջված:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: