Ֆրանսիայում Ռուսաստանի հավաքականի երկրպագուները դատապարտվել են ազատազրկման


17:12 , 17 հունիս, 2016

get_imgAraratnews.am-ը գրում է.

Մարսելի դատարանը ռուսաստանցի երեք երկրպագուի դատապարտել է  1-2 տարի ազատազրկման՝ վերջերս տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար։ Այս մասին հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները։ Նրանք ձերբակալվել էին երեքշաբթի օրը՝ Ֆրանսիայի հարավ-արեւելյան մասում։

Ռուսաստանի երկրպագուներով լի ավտոբուսը կանգնեցվել է Մարսել-Լիլ ճանապարհին։ 20 հոգու ազատ են արձակել, եւս 20 հոգու՝ ներառյալ նրանց առաջնորդ Ալեքսանդր Շպրիգինը, բերման են ենթարկվել արտաքսման կենտրոն։ Այդ որոշումը պետք է ի կատար ածվի 5 օրվա ընթացքում։ Շպրիգինը հայտարարել է, որ բողոքարկելու է այդ որոշումը։