15:37 , 17 հունիս, 2016
Yerkir.am-ը գրում է.
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր հետազոտություն է իրականացրել, ըստ որի` սուրճը, թեյը և այլ ըմպելիքներ շատ տաք վիճակում օգտագործելը կարող է քաղցկեղ առաջացնել:
Ըստ Demokrathaber-ի՝ միաժամանակ, հստակ չէ՝ սուրճը քաղցկեղածի՞ն է, թե՞ ոչ:
Քաղցկեղի հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ հետազոտության արդյունքի համաձայն՝ չպետք է ըմպելիքներն օգտագործել 65 աստիճանից տաք վիճակում: Դա վերաբերում է անգամ խմելու ջրին: