Ինչպես գիտենք, եղանակային անբարենպաստ պայմանները մեծ վնաս են հասցրել գյուղատնտեսության մի շարք ճյուղերին: Չնայած դրան, այնուամենայնիվ այս տարի մեղրի միջին քանակի բերքահավաք է ակնկալվում:
Ակնկալվում է, որ եղանակային խնդիրների նվազմամբ հնարավոր կլինի վերականգնել կորուստները: Սպասվում էմ որ մեկ փեթակից կստացվի միջինը 10-15 կիլոգրամ մեղր:
Սպասենք բերքահավաքին: Հայակական մեղրի որակի մասին խոսելը կարծում եմ ավելորդ է: Մեր բնակլիմայական պայմանները թույլ են տալիս արտադրել բարձր որակի մեղր, որը հնարավոր է լինում ներկայացնել միջազգային շուկայում: