13:42 , 17 հունիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիյադ Խադադը հայտարարել է, որ Իսլամական պետության առաջնորդ Բաքր ալ Բաղդադին վիրավոր է, տեղեկացնում է Ria Novosti-ն։
«Սպանվելու մասին ստույգ տեղակատվություն չկա, բայց ես հաստատ գիտեմ, որ վիրավոր է, սակայն դա նշանակություն չունի, քանի որ շուտով ոչ միայն ԻՊ առաջանորդը, այլ բոլորն էլ սպանվելու են»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ մամուլում տեղեկատվություն էր տարածվել, թե սպանվել է Իսլամական պետության առաջնորդ Բաքր ալ Բաղդադին։