Անկարան չի ափսոսում խոցված ռուսական օդանավի համար. թուրք նախարար


13:06 , 17 հունիս, 2016

 Անկարան չի ափսոսում խոցված ռուսական օդանավի համար. թուրք նախարարYerkir.am-ը գրում է.

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիխաթ Զեյբեկչին հայտարարել է, որ Թուրքիան չի ափսոսում ռուսական օդանավի խոցման հետ կապված միջադեպի համար, սակայն վշտացած է. հայտնում է РИА Новости-ն:

«Ռուսական կողմը նույնպես պետք է վշտացած լինի: Մենք ենթադրում ենք, որ իրենք նույնպես վշտացած են` թուրքական օդային տարածքի մտադրված խախտման համար»,- նշել է թուրք նախարարը:

Նախարարը հավելել է, որ տվյալ իրավիճակում Ռուսաստանը սխալ էր, քանի որ երկրի օդանավը մնացել է Թուրքիայի տարածքում մոտ 13-14 րոպե` չնայած բազմաթիվ զգուշացումների: