12:40 , 17 հունիս, 2016
Yerkir.am-ը գրում է.
Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալները Վանի Չալդըրան շրջանում (Թոնդրակ սարի շրջանում) կտրել են իրանական համարանիշներով 5 բեռնատարի ճանապարհը և հրկիզել դրանք:
Ըստ Milliyet-ի՝ գրոհայինները պահանջել են վարորդներից` դուրս գալ բեռնատարերից, որից հետո հրկիզել են դրանք ու փախուստի դիմել:
Աղբյուրը տեղեկություններ չի հաղորդում վիրավորների և սպանվածների մասին: Փոխարենը հիշեցնում է, որ այս տարվա մայիսի 24-ին քուրդ զինյալները նույն վայրում նմանատիպ հարձակում էին գործել՝ հրդեհելով 10 մեքենա: Այդ ժամանակ մահացել և վիրավորվել էին ոստիկաններ: