Մեքենան ընկել է Դեբեդ գետը. որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են


11:34 , 17 հունիս, 2016

Lurer.com-ը գրում է.

Հունիսի 16-ին, ժամը 19.34-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այրում գյուղի կայարանի մոտ ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ВАЗ-21011» մակնիշի (անհայտ պ/հ, վարորդ` 1994 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան ընկել է գետը:

Փրկարարները գետի երկայնքով (մոտ 7 կմ) իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցներ և քաղաքացիներ:

Վատ տեսանելիության պատճառով ժամը 21.51-ին աշխատանքները դադարեցվել են և վերսկսվել հունիսի 17-ին, ժամը 06.08-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ժամը 06.40-ից վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները, որին մասնակցում է 4 հրշեջ-փրկարար:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն: