10:40 , 17 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
Երեկ երեկոյան Տավուշի մարզի Դեբեդ գետն ընկած ավտոմեքենայի վարորդի որոնողափրկարարական աշխատանքները վերսկսել են այսօր առավոտյան ժամը 06.40-ից. մասնակցում է 4 հրշեջ-փրկարար:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին, ժամը 19.34-ին ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ Տավուշի մարզի Այրում գյուղի կայարանի մոտ ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. անհրաժեշտ է օգնություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ