Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից. ԼՂՀ ՊՆ


10:00 , 17 հունիս, 2016

Հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ հարաբերական անդորրը պահպանվել է:

Այս մասին հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծի որոշ հատվածներում խախտել է հրաձգային զինատեսակներից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում  իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: