Rolls-Royce-ը ցուցադրել է «ապագայի ավտոմեքենան»


06:34 , 17 հունիս, 2016

Rolls-Royce ընկերությունը մշակել է Rolls-Royce Vision Next 100 գաղափարը, որը խորհրդանշում է ապագա մակնիշները: 103EX կոդային անվանումով նորույթը ներկայացվել է հունիսի 16-ին՝ Լոնդոնում, հայտնում է gazeta.ru-ն:

Rolls-Royce Vision Next 100 ավտոմեքենայում արտացոլված են դիզայներների պատկերացումներն այն մասին, թե ինչպիսի տեսք կունենան ավտոմեքենաները 2040 թվականից հետո: