Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է ևս մեկ անձ


22:12 , 16 հունիս, 2016

59005Elq.am-ը գրում է.

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից սույն թվականի հունիսի 16-ին ձերբակալվել է ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, աշխարհազորային՝ 1968թ. ծնված Էրիկ Ռադիոնի Պողոսյանը։

Նախաքննությունը շարունակվում է։