Սիցիլիայում անտառային հրդեհների ծխից թունավորվել են մոտ 50 երեխաներ


20:55 , 16 հունիս, 2016

Սիցիլիական Մոնրեալե քաղաքում մանկապարտեզի մոտ 50 երեխաներ հոսպիտալացվել են անտառային հրդեհների ծխից թունավորման պատճառով։ Վերջին 2 օրերին սիցիլիական Պալերմո նահանգի զգալի մասում անտառային հրդեհներ են։ Այս մասին հայտնում է RaiNews 24 հեռուստաալիքը։

Երեխաների կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նրանք դեռևս կգտնվեն բժիշկների վերահսկողության տակ։

Անոմալ տաք եղանակի, ինչպես նաև քամու ազդեցության ներքո չորեքշաբթի բռնկման մի քանի օջախներ են գրանցվել Պալերմոյի մի քանի շրջաններում։ Երթևեկության համար փակ են մի շարք ավտոճանապարհներ։