19:10 , 16 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը նոր բան չէ. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով պետությունների պաշտպանության նախարարների երեկվա հանդիպմանը, որի ժամանակ պայմանավորվածություն է ձեռքբերվել ռազմական համագործակցությունը խորացնելու վերաբերյալ:
«Ռուսաստանը Ադրբեջանին ռազմական համագործակցություն է տրամադրում, կնքել է աստղաբաշխական թվերով պայմանագրեր, որ Ադրբեջանին վաճառում է արդիական զենք ու զինամթերք: Եթե հիշում եք, ՀՀ նախագահը բարձր ամբիոնից իր անհամաձայնությունը հայտնել էր այս խնդրի առնչությամբ, մենք ևս խոսել էինք, բայց եղավ քառօրյա պատերազմ, որը ցցուն դարձրեց խնդիրները: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինը, վարչապետ Մեդվեդևը հայտարարեցին, որ ռազմական համագործակցությունը շարունակվելու է»,- նշեց Նիկոյանը:
Պատգամավորը հիշեցրեց՝ դաշնակից Ռուսաստանի կողմից հակառակորդ Ադրբեջանին վաճառվող զենքը ներկայացվում էր «բիզնես»-ի քողի տակ, այնինչ «ՀՀ համար գործարքի անվանումը կարևոր չէ, որովհետև վաճառվող զենքը նախատեսված էր Հայաստանի դեմ օգտագործելու համար»:
Սամվել Նիկոյանի խոսքով՝ Ռուսաստանն ուզում է Ադրբեջանին սիրաշահել Եվրասիական տնտեսական միություն ու ՀԱՊԿ ներգրավելու համար, որպեսզի լուծի իր քաղաքական խնդիրները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ