18:56 , 16 հունիս, 2016
Armenpress.am-ը գրում է.
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը զարմանք Է հայտնել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի այն խոսքերի կապակցությամբ, թե Սիրիայի հակամարտության կարգավորման եւ երկրի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի հարցում Միացյալ Նահանգների համբերությունն սպառվում Է, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
«Ես տեսել եմ հայտարարությունը, զարմացել եմ. սովորաբար Ջոնն իրեն զուսպ քաղաքական գործչի պես Է պահում, նույնիսկ չգիտեմ, թե ինչ Է տեղի ունեցել: Ես տեսել եմ ճշտումները, որոնք արել Է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Այնուամենայնիվ, պետք Է, հավանաբար, ավելի համբերատար լինել, մանավանդ որ նախագահ Օբաման քանիցս ասել Է, որ իր վարչակազմը ռազմավարական համբերության քաղաքականություն Է վարում»,- նշել Է Լավրովը՝ հունիսի 16-ին ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի նստաշրջաններից մեկում:
«Քերին ասել Է, որ իրենց համբերությունը հատնում Է այն բանի կապակցությամբ, որ մենք ոչ մի կերպ չենք կարողանում անել այն, ինչ պետք Է անենք Բաշար Ասադի հետ: Նախ՝ մենք ոչ մեկի հանդեպ ոչինչ չենք պարտավորվել անել, ոչ ոքի ոչ մի խոստում չենք տվել, այլ պայմանավորվել ենք, որ բոլորը, ովքեր աշխատում են կարգավորել սիրիական հակամարտությունը, ղեկավարվելու են այն պայմանավորվածություններով, որոնք ձեռք են բերվել Սիրիայի աջակման միջազգային խմբում, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերում»,-հավելել Է Լավրովը:
Բացի այդ, ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել Է, որ իր մոտ այն տպավորությունն Է ստեղծվում, թե ԱՄՆ-ը ցանկանում Է պահպանել «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման մարտական ջոկատները եւ այն օգտագործել Ասադի ռեժիմը տապալելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: