Միչիգան նահանգը հաստատեց ցեղասպանության թեման կրթական ծրագրում ներառելու մասին օրինագիծը


18:22 , 16 հունիս, 2016

Միչիգան նահանգը հաստատեց ցեղասպանության թեման կրթական ծրագրում ներառելու մասին օրինագիծըArmlur.am-ը գրում է.

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ երեկ Ներկայացուցիչների պալատի 4493 օրինագիծը՝ «Ցեղասպանության թեման կրթական ծրագրում. Նահանգապետի խորհրդատվական խորհուրդը, կրթական ծրագրեր ու գնահատում» խորագրով ստորագրվել է Միչիգանի նահանգապետ Ռիք Սնայդերի կողմից:

«Առաջնորդների մեր հաջորդ սերունդը պետք է միջոցներ ունենա բացահայտելու և օգնելու կանխել իրենց աշխարհասփյուռ եղբայրներին ու քույրերին սպառնացող լայնածավալ չարիքը», – հայտարարել էր Սնայդերը: «Միչիգանում սովորողներին ցեղասպանության մասին ուսուցանելը կարևոր է, քանի որ մենք պետք է հիշենք և տեղեկանանք մեր անցյալի այդ սարսափելի իրադարձությունների մասին՝ շարունակելով աշխատանքներ տանել ավելի հանդուրժող հասարակություն ստեղծելու շուրջ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ