17:56 , 16 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համար զարմանալի է, որ կառավարությունը էներգետիկ համակարգի 23 մլրդ դրամի պարտքի համար հոսանքի սակագինը բարձրացնում է 3 տարի անընդմեջ, բայց արդյունքում պարզվում է, որ ճեղքվածքը ոչ միայն չի փակվել, այլ մեծացել է և պետք է դեռ մի բան էլ վարկ վերցնեն:
Այս մասին նա ասաց ԱԺ-ում ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ, ըստ որի՝ կտրամադրվի 30 մլն ԱՄՆ դոլար:
«Իշխանության ներկայացուցիչները, որ այլ փաստարկ չեն ունենում, սկսում են աչքով-ունքով ասել՝ բա գիտես, էնտեղ սենց... Ուզում ես հասկանալ՝ էդ ի՞նչ է ուզում ասի, որ ամբիոնից բարձր չի կարողանում ասել, ասում են՝ բա գիտե՞ք, բանակի հետ կապված հարցերը լուծում ենք, ու այդպես 5-10 տարի մեզ այդ լեգենդներով խաբում են»,-ասաց նա՝ հիշեցնելով ՀՀ հակաօդային պաշտպանության զորքերի վարչության պետ Արմեն Վարդանյանի խոսքերը՝ «դե գիտեք, մենք առայժմ կործանիչ ավիացիա չունենք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ