Սուրենյան. Շոգ եղանակ դեռևս չի կանխատեսվում


17:36 , 16 հունիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Այսօրվանից մինչև հունիսի 21-ը հանրապետության տարածքում գործելու է միջերկրածովյան ցիկլոնը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Ցիկլոնի հատկապես ակտիվ կլինի այսօր և վաղը, ինչի արդյունքում գրեթե բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ