17:06 , 16 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
Ազգային վիճակագրական ծառայության տնօրեն Ստեփան Մնացականյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով փաստին, որ ավելի քան 100 ներմուծող ընկերությունների ապրիլ ամսվա հաշվապահական փաստաթղթերի մեջ սխալ թվեր են ներկայացվել, ասա, թե ինքը ոչինչ չի կարող ասել, քանի որ իր ղեկավարած գերատեսչությունը կապ չունի հարկային խախտումների հետ։
«Ոչինչ չեմ կարող ասել, որովհետև նման բան չկա և չի էլ կարող լինել: Վիճակագրական մարմինն ի՞նչ կապ ունի հարկային խախտումների հետ, դա հարկային մարմնի խնդիրն է»,- այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով Tert.am-ի հարցին՝ ասաց Ազգային վիճակագրական ծառայության տնօրեն Ստեփան Մնացականյանը:
Հիշեցնենք, որ մամուլում վերջերս գրվեց, որ ավելի քան 100 ներմուծող ընկերությունների ապրիլ ամսվա հաշվապահական փաստաթղթերի մեջ սխալ թվեր են ներկայացվել, այդ պատճառով էլ այս ապրիլին, անցած տարվա նույն ամսի համեմատ, ներմուծման թռիչքաձև աճ է արձանագրվել։ Մասնավորապես, մոտ 110 մլրդ դրամի կամ 225 մլն դոլարի սխալ հաշվարկ է տեղի ունեցել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ