16:46 , 16 հունիս, 2016
Lurer.com-ը գրում է.
Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Մատս Հումելսն ապաքինվել է վնասվածքից:
Հիեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Եվրո 2016-ի նախաշեմին: Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը, սակայն, նրան պահել էր հավաքականում:
Հումելսը պատրաստ է և կարող է մասնակցել Լեհաստանի հավաքականի դեմ Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է գերմանական «Bild»-ը: