Եվրո 2016. Անգլիա-ՈՒելս, ՈՒկրաինա-Հս.Իռլանդիա, Գերմանիա-Լեհաստան


17:11 , 16 հունիս, 2016
Անգլիա-ՈՒելս, ՈՒկրաինա-Հս.Իռլանդիա, Գերմանիա-Լեհաստան
Բրիտանական դերբի, Վալիացիների գրեթե ողջ կազմը խաղում է Անգլիայի ակումբներում, նրանք 10 մատների պես գիտեն անգլիացի ֆուտբոլիստներին, կկարողանա՞ն վալիացիները անակնկալ մատուցել: Ռուսների դեմ խաղում միավորների կորուստը կստիպի Անգլիային գործել գերլարված, Հոջսոնը պետք է, որ հետևություններ արած լինի կազմի ընտրության հարցում, կարծում եմ շատ գոլեր չեն գրանցվի, իսկ Անգլիան կհաղթի նվազագույն հաշվով: Գերմանայի դեմ վատ տպավորություն չթողած Ուկրաինացիները նույն կերպ խաղալու դեպքում կարող են վաստակել 3 միավոր և հավակնել դուրս գալ փլեյ օֆֆ փուլ, ըստ իս Կոնոպլյանկան ու Յարմոլենկոն կցուցադրեն արդյունավետ խաղ և կապահովեն հաղթանակ Յուքրեյնի համար, իսկ ահա Հս. Իռլանդիան ըստ իս Ալբանիայի հետ գլխավոր թեկնածուն է տապալելու խմբային փուլը:
Գերմանիա-Լեհաստան, ոչ միայն տուրի, այլև ողջ առաջնության հետաքրքիր խաղերից մեկը, նախընտրական փուլում թիմերը տարան մեկական հաղթանակ, իսկ այժմ կփորձեն ապացուցել, որ այդ պարտությունը պատահակն էր, որ իրենք են ուժեղագույնը, պնդում եմ, որ Լեհաստանը չեմպիոնի հավակնորդներից մեկն է, և այսօր կարող է չպարտվել անկայուն խաղ ցուցադրող հարևաններին: