Լոռու մարզային լրատվական կայքի «Օգնել կարող ենք ամենքս» նախաձենությունը շարունակում է ներկայացնել վանաձորցի սոցիալապես ծանր պայմաններում բնակվող հերթական ընտանիքի պատմությունը:
Հովհաննիսյան Վարդիթերն իր 4 անչափահաս երեխաների հետ միասին ապրում է Վանաձոր քաղաքի տնակային ավաններից մեկում: Երեխաներից մեկը մանկուց հաշմանդամ է: Երկու փոքրիկները հաճախում են մանկապարտեզ, մոր պատմելով մանկապարտեզում եղած ժամանակ գոնե կարողանում են նորմալ սնվել ու իրենից սնունդ չուզել. «Գալիս են տուն, հաց են ուզում, բայց չեն հասկանում, որ չկա…»:
Վառելիքի, սննդի ու հագուստի բացակայությունը ընտանիքի համար առաջնահերթ և անլուծելի համարվող խնդիրներն են: Բացի 13-ամյա մանկուց հաշմանդամ տղայից, 4-ամյա աղջնակի մոտ թերսնման պատճառով առաջացել է մազաթափություն: Հիշեք, օգնել կարող ենք ամենքս…
Մանրամասները՝ տեսանյութում:
Նախաձեռնության աջակից՝ Լոռու մարզպետարան: Տեսանյութը պատրաստվել է www.haytararutyun.com կայքի և ՀՀ ԱԺ պատաավոր Էդմոն Մարուքյանի ֆինանսական օժանդակությամբ:
Բոլոր այն անձինք, ովքեր կցանկանան օգնել այս ընտանիքին, կարող են զանգահարել 055 36 00 82 հեռախոսահամարով: