Կանադայի օրհներգը կփոխվի` հանուն կանանց իրավունքների պաշտպանության


16:12 , 16 հունիս, 2016

608Araratnews.am-ը գրում է.

Կանադայի խորհրդարանի ստորին պալատը կողմ է քվեարկել ազգային օրհներգի տեքստում փոփոխությանը, որով պետք է ապահովվի գենդերային հավասարությունը, հայտնում է ТАСС գործակալությունը:

Խոսքը օրհներգի տեքստում մեկ նախադասության մասին է: «Քո որդիների սրտերում հայրենասիրական սերը» նախադասության փոխարեն առաջարկվում է կիրառել «մեր բոլորի հայրենասիրական սերը» նախադասությունը:

Կանադացի պատգամավորները կարծում եմ, որ այդ փոփոխությունն անհրաժեշտ է, որպեսզի կանանց հանդեպ խտրականություն չլինի: Այդ առաջարկությունը պետք է հաստատի նաև խորհրդարանի վերին պալատը: