Հայի հոգևոր կառույցը այսքան անջատ, այսքան չհայկական չպիտի լիներ


16:15 , 16 հունիս, 2016
Առաքելական եկեղեցու սպասավորների համար բարձրագույն արժեք է իրենց դավանած կրոնն ու կրոնական ինստիտուտը, որի շահերի սպասարկումը հստակ է իրենց համար: Աթեշյանի օրինակը, և Աթեշյանին արդարեցնող եկեղեցականների վարքը սա են փաստում: Միամիտ եք, թէ կարծում եք եկեղեցու համար Հայաստանի ու հայկական շահերը կարող են ձեր իմացածի չափ կարևորվել, դրանք նրանց համար երկրորդական ու երորդական նշանակություն ունեն: Սա չեմ ասում հրճվանքով, կամ հերթական առիթը փորձելով օգտագործել եկեղեցուն վարկաբեկելու համար, սա ասում եմ առանձնահատուկ ցավով, որովհետև հայի հոգևոր կառույցը այսքան անջատ, այսքան չհայկական չպիտի լիներ: