14:52 , 16 հունիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ-ն այս տարի Ուկրաինային 220 մլն դոլար կհատկացնի` տնտեսական, քաղաքական և էներգետիկ ոլորտներում բարեփոխումներ անցկացնելու համար, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը` ներկայացնելով Վաշինգտոնում Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի և ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հանդիպման արդյունքները:
Նշվում է, որ այդ ֆինանսական միջոցները կուղղվեն հակակոռուպցիոն պայքարի շրջանակում մաքսային և դատական համակարգի բարեփոխումներին, ինչպես նաև երկրում ապակենտրոնացմանն ուղղված քայլերին և էներգետիկ անվտանգության ապահովմանը: