ԱՄՆ-ը Մեքսիկային է փոխանցել հայտնի թմրաբարոնի


14:02 , 16 հունիս, 2016

Չորեքշաբթի երեկոյան ամերիկյան իշխանությունները Մեքսիկային են փոխանցել թմրաբարոն, «Սինալոա» կարտելի հիմնադիրներից մեկին՝ Էկտոր Լուիս Պալմային՝ հայտնի նաև որպես Շիկահեր: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

ԱՄՆ-ում թմրավաճառության համար պատիժ կրած հանցագործի փոխանցումն արվել է կամրջի վրա երկու երկրների սահմանին Մատամորոս քաղաքի շրջանում: Քաղաքում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են իրականացվել, փոխանցման վայրում Մեքսիկայի դատախազության, բանակի և դաշնային ոստիկանության աշխատակիցներ կան:

Պալմային բռնել են Մեքսիկայում 1995 թ. դրանից 2 տարի առաջ Գվադալախարայի օդանավակայանում կարդինալ Խուան Պոսադաս Օկամպոյի աղմկոտ սպանության հետաքննության շրջանակներում, հետո արտահանձնվել է ԱՄՆ: Այնտեղ նա դատապարտվել է 16 տարվա ազատազրկման նարկոթրաֆիքի համար, սակայն բանտում անցկացրել է 9 տարի, հետո ժամանակից շուտ ազատ է արձակվել: Միաժամանակ, ամերիկյան իշխանությունները որոշել են նրան արտաքսել Մեքսիկա, որտեղ թմրաբարոնին կարող են նոր մեղադրանքներ առաջադրվել: