13:46 , 16 հունիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն որոշում է ընդունել, ըստ որի քաղաքի Կրասնոսելսկի շրջանում կամուրջը կանվանակոչվի Չեչնիայի նախկին առաջնորդ Ահմադ Քադիրովի անունով, հայտնում է Ռիա Նովոստին:
«Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանի մի մասն է, երկրի երկրորդ քաղաքը: Իսկ Ռուսաստանը հիշում և հարգում է իր բոլոր հերոսներին: Մեր երկիրը չի բաժանում հերոսներին իրենց ազգային պատկանելությամբ: Երբեք չի բաժանել և չի բաժանի: Դրանում է մեր բազմազգ միասնության իմաստը»,- ասել է նահանգապետի մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Կիբիտովը: