«Ուկրաինայի Միջազգային Ավիաուղիները» կրկնապատկում է չվերթերը դեպի Երևան


13:02 , 16 հունիս, 2016

647838«Ուկրաինայի Միջազգային Ավիաուղիները» հուլիսի 15-ից սկսած շաբաթական 7 չվերթի փոխարեն կկատարեն 14 չվերթ` Կիև- Երևան- Կիև ուղղությամբ:

Այս ուղղությունը վերջին շրջանում սկսել է ավելի մասսայական դառնալ հիմնականում դեպի Եվրոպա թռչող ուղևորների համար: Այս մասին հայտնում են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից: