Արմավիրում իրեն թունավորած քաղաքացին մահացել է


12:12 , 16 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Արմավիր քաղաքի Շահումյան-Չարենց փողոցների խաչմերուկում հունիսի 15-ին՝ ժամը 12.37-ին, իրեն թունավորած քաղաքացին հիվանդանոցում մահացել է՝ այդպես էլ գիտակցության չգալով։ Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը։

Ըստ բժիշկների՝ տղամարդը հարազատներ չի ունեցել, հիվանդանոց են այցելել հարևանները։ Նկատի ունենալով, որ տղամարդն այդպես էլ գիտակցության չի եկել, նրա ինքնասպանություն գործելու շարժառիթի վերաբերյալ որևէ վարկած հայտնի չէ։

Հիշեցնենք, որ Չարենցի փողոցի թիվ 33 շենքի բնակիչ՝ Հ. Ս.-ը (մոտ 70տ.) երեկ անգիտակից վիճակում փողոցից տեղափոխվել էր Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն։ Դեպքի մասին Արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ էր ստացվել հունիսի 15-ին՝ ժամը 12.37-ին։ Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր: 

ՀՀ ոստիկանությունից Tert.am–ին տեղեկացրին, որ Քննչական կոմիտեում միջադեպի առիթով նյութեր են նախապատրաստվում։