Իսպանիայի հավաքականում հիանալի մթնոլորտ է. Ալբա


12:04 , 16 հունիս, 2016

Իսպանիայի հավաքականի պաշտպան Խորդի Ալբան հայտարարել է, որ ազգային թիմում ֆուտբոլիստների միջև տարաձայնություններ չկան:

«Իսպանիայի հավաքականում հիանալի մթնոլորտ է: Ակումբներում լարվածությունը միշտ պետք է, բայց հավաքականում պետք է առողջ մթնոլորտ լինի, ինչպիսին է մեր թիմում: Դա անհրաժեշտություն է»,- Marca-ն մեջբերում է Ալբայի խոսքերը:

Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնության խմբային փուլի 1-ին տուրում իսպանացիները 1:0 հաշվով հաղթել են Չեխիայի հավաքականին: Խմբային փուլի 2-րդ տուրում հունիսի 17-ին Իսպանիայի ընտրանին կխաղա Թուրքիայի հավաքականի դեմ: