Վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ Ախուրյանի ջրամբարը լցվել է ամբողջությամբ:
Փաստացի, նախորդ տարվա համեմատ ջրամբարում առկա ջրի ծավալները ավելացել են 46.81 մլն մ³-ով: Կարելի է ասել, որ սա առաջին հերթին լավ նորություն է գյուղացու համար:
Ախուրյանի ջրամբարից ՀՀ տարածքում ոռոգվում է Շիրակի և Արմավիրի մարզերի շուրջ 30 հազար հեկտար հողատարածք: Այն կազմում է Հայաստանում ոռոգվող ընդհանուր հողատարածքների 25 տոկոսը: