Թուրքիան թույլ չի տա, որ Սև ծովը վերածվի ռուսական լճի


10:50 , 16 հունիս, 2016

thumbs_b_c_2204b0916009df689fdd4b667b11487dAraratnews.am-ը գրում է.

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆքիրի Ըշըքը Բրյուսելում հայտարարել է, որ Թուրքիան թույլ չի տա, որ Սև ծովը վերածվի ռուսական լճի, հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը:

Նրա խոսքով` ավելի վաղ տվյալ միտքը հնչեցրել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Թուրքիան կողմ է, որ Սև ծովը դառնա խաղաղության, անդորրի ու բարգավաճման գոտի: Անկարայի ողջ ռազմավարությունը հենված է տվյալ գործոնի վրա»,- ասել է նա` հավելելով, որ անհրաժեշտ է բաց թողնել Ռուսաստանի հետ երկխոսության աղբյուրները և դրա հետ մեկտեղ ուժեղացնել պաշտպանական ներուժը: