Գուլպեղենի արտադրությունը կտրուկ աճել է


10:47 , 16 հունիս, 2016
Մանածագործական և հագուստի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների թողարկած հիմնական արտադրատեսակներից, 2016-ի հունվար-ապրիլին, Հայաստանում կտրուկ՝ 3,5 անգամ աճել է գուլպեղենի արտադրությունը: Համաձայն ազգային վիճակագրական ծառայության տվյալների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են գորգերի եւ գորգեղենի, տրիկոտաժեղենի, բամբակյա գործվածքների արտադրությունները: