Արմավիրում քաղաքացին փողոցում թույն է խմել, նրան անգիտակից վիճակում հոսպիտալացրել են


10:40 , 16 հունիս, 2016

Արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 15-ին՝ ժամը 12.37-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շահումյան-Չարենց փողոցների խաչմերուկում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել (թույն է խմել). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է «1-03» ծառայություն:


Անգիտակից վիճակում Արմավիր քաղաքի ԲԿ է հոսպիտալացվել Չարենցի փողոցի թիվ 33 շենքի բնակիչ՝ Հ. Ս.-ը (մոտ 70տ.):


Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: