Բոլիվիան հրաժարվել է Բիլ Գեյթսից՝ որպես սննդամթերքային օգնություն, հավեր ընդունել


05:09 , 16 հունիս, 2016

Tert.am–ը գրում է.

Բոլիվիան կարող է ինքնուրույն ինքն իրեն ապահովել սննդամթերքով և չի պատրաստվում որպես սննդամթերքային օգնություն ընդունել ամերիկացի միլիարդատեր և Microsoft  ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի հիմնադրամի տրամադրած հավերը։ Այդ մասին հայտարարել է հանրապետության գյուղատնտեսության նախարար Սեսար Կոկարիկոն։

«Ինձ թվում է միլիարդատիրոջ կողմից անբարեկրթության դրսևորում է, որ տեղյակ չէ բոլիվիական իրականությունից։ Նա պետք է իմանար, որ բոլիվիացիները շատ են արտադրում և գոյատևելու համար կարիք չունեն որպես նվեր հավեր ընդունել»,- գերատեսչության ղեկավարի խոսքերը մեջ է բերում La Razon թերթը։

Ըստ Կոկարիկոյի՝ Գեյթսը պետք է դադարի խոսել Բոլիվիայի մասին և ներողություն խնդրի նրա ժողովրդից։

Ավելի վաղ Գեյթսը հայտարարել էր, որ 100 հազար հավեր կտրամադրի աղքատության բարձր մակարդակ ունեցող երկրներին, այդ թվում Բոլիվիային։