03:54 , 16 հունիս, 2016
Չինաստանի իշխանությունները Հանրային անվտանգության նախկին նախարար Չժոու Յունկանի որդուն և կնոջը դատապարտել են ազատազրկման` կոռուպցիայի մեղադրանքով, հայտնում է BBC-ն:
Քաղաքական գործչի որդին` Չժոու Բինը, դատապարտվել է 18 տարվա ազատազրկման` կաշառք վերցնելու և ապօրինի բիզնես ունենալու պատճառով: Նրան նաև տուգանել են ավելի քան 350 միլիոն յուանով (53 միլիոն դոլար):
Չժոու Յունկանի կնոջը` տեղի հեռուստաընկերության նախկին լրագրողուհի Ցզյա Սյաոեին, դատապարտել են ինը տարվա ազատազրկման և 1 միլիոն յուան տուգանքի (150 հազար դոլար): Նրան նույնպես մեղադրում են կաշառք վերցնելու մեջ: