ԱՄՀ տնօրենների խորհուրդը հավանության է արժանացրել Հայաստանին 22 մլն դոլարի տրամադրման ծրագիրը


03:18 , 16 հունիս, 2016

Tert.am–ը գրում է.

Արտարժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին իր ֆինանսական օգնությունը, ինչը թույլ կտա երկրին ստանալ հավելյալ 22 մլն դոլար։ Այս մասին հաղորդում է հիմնադրամը։

Ըստ հաղորդագրության՝ երկիրը իրականացրել է ստանձնած պարտավորությունները իրեն տամադրված վարկի վերաբերյալ և բարեփոխումներ է կատարել։

Այս կերպ, Հայաստանին 71.5 մլն դոլարի 3-ամյա ֆինանսական աջակցության ծրագիրը կավարտվի։

«Չնայած բարդ արտաքին պայմաններին, ծրագրի իրականացումը բավականին գոհացուցիչ էր, նպատակների մեծ մասը ի կատար է ածվել»,- տնօրենների որոշումը բացատրել է ԱՄՀ-ի փոխտնօրեն Միտսուհիրո Ֆուրուսավան։