02:48 , 16 հունիս, 2016
Lurer.com–ը գրում է.
Ամերիկացի գրող Ռիչարդ Ֆորդը դարձել Է գրականության բնագավառում Աստուրիայի արքայադստեր իսպանական հեղինակավոր մրցանակի դափնեկիր: Այս որոշումը հունիսի 15-ին կայացրել Է ժյուրին, որը հաղթողին ընտրել Է աշխարհի 16 երկրների 21 թեկնածուներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
72-ամյա Ֆորդը Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Է: Գրողի առավել հայտնի ստեղծագործությունների թվում կարելի Է առանձնացնել «Անկախության օրը» (Independence Day, 1995), «Վինտաժային ֆորդը» (Vintage Ford, 2004), «Կանադան» (Canada, 2012): 2015 թվականին այս անվանակարգում պարգեւն ստացել Է կուբացի արձակագիր եւ լրագրող Լեոնարդո Պադուրան:
Աստուրիայի արքայադստեր մրցանակը շնորհվում Է ութ անվանակարգերում. արվեստների, միջազգային կոոպերացիայի, հաղորդակցությունների եւ հումանիտար գիտությունների, գրականության բնագավառներում, սոցիալական գիտությունների բնագավառում, մարզական կատեգորիայում, տեխնիկական եւ գիտական հետազոտությունների գծով, ինչպես նաեւ խաղաղություն կատեգորիայում:
Սույն պարգեւն ամենահեղինակավորն Է Իսպանիայում, այն ամեն տարի շնորհվում Է 1980 թվականից: Մինչեւ 2014 թվականը մրցանակը կրում Էր Աստուրիայի արքայազնի անունը, բայց Ֆիլիպ VI թագավորի՝ գահ բարձրանալուց հետո այդ տիտղոսն անցել Է նրա դուստր Լեոնորին: Դափնեկիրների պարգեւատրման արարողությունը կկայանա հոկտեմբերին Իսպանիայի Օվիեդո քաղաքում (Աստուրիայի ինքնավար մարզ): Բացի արձանիկի տեսքով բուն պարգեւից, դափնեկիրներն ստանում են 50 հազար եվրո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: