Հայտնաբերվել է Ֆլորիդայի Walt Disney World այգում անհետացած 2-ամյա երեխայի մարմինը


01:36 , 16 հունիս, 2016

Tert.am–ը գրում է.

Ոստիկանությունը հայտնաբերել է 2-ամյա երեխայի մարմինը, որին ամերիկյան Օռլանդո քաղաքի «Դիսնեյլենդում» ալիգատորը քարշ էր տվել ջրի տակ, հաղորդում է CNN-ը։

Նշվում է, որ որոնողական օպերացիան իրականացվել է նավակի, ուղղաթիռի և փրկարար սուզորդների մասնակցությամբ։

Օպերացիայի ընթացքում ոչնչացվել են հինգ ալիգատորներ։