00:46 , 16 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի` հունիսի 15-ին, Սպիտակ տանն ընդունել է Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ լամային: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրին:
Ինչպես նշվում է, հանդիպումը փակ է անցկացվել, զրույցի մանրամասները չեն հաղորդվում:
Սպիտակ տանը ընդգծել են, որ նախագահ Օբաման, ամենից առաջ, շնորհակալություն է հայտնել Դալայ լամային Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում տեղի ունեցած զանգվածային սպանության առթիվ հայտնած ցավակցության համար:
Հիշեցնենք, որ Օռլանդոյի գիշերային կումբներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 50 մարդ էր մահացել, 53-ը վիրավորվել էին:
